Միջազգային

Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում կհանդիպի Իտալիայի վարչապետի հետ

1 րոպեի ընթերցում

Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում կհանդիպի Իտալիայի վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 21-ին Փարիզում բանակցություններ կանցկացնի Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը:

«Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնը կընդունի պարոն Պաոլո Ջենտիլիոնիին Ելիսեյան պալատում ընթրիքի սեղանի շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերի շրջանակը չի հստակեցվում:

Ջենտիլոնին կլինի առաջին օտարերկրյա ղեկավարը, ում նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ելիսեյան պալատում կընդունի Մակրոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում