Միջազգային

Էմանուել Մակրոնը նոր նշանակումներ է արել

2 րոպեի ընթերցում

Էմանուել Մակրոնը նոր նշանակումներ է արել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էմանուել Մակրոնը, ով ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը, արդեն նշանակումներ է արել Ելիսեյան պալատի համակարգում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, գլխավոր քարտուղար է դարձել Ալեկսի Կոհլերը, ով նախկինում աշխատել է պետական ​​ներգրավվածության տնտեսական ակտիվության գործակալությունում:

Նա այնտեղ զբաղեցրել է ֆինանսների նախարար Պիեր Մոսկովիսի գրասենյակի տնօրենի տեղակալի պաշտոնը: 44-ամյա Կոհլերը Ֆրանսիայի էլիտար ENA դպրոցի շրջանավարտ է, ղեկավարել է երկրի էկոնոմիկայի նախարարության ապարատը, երբ Մակրոնը գլխավորում էր այդ գերատեսչությունը:

Հայտնի է նաև, որ Գերմանիայում Ֆրանսիայի նախկին դեսպան Ֆիլիպ Էթյենը կդառնա դիվանագիտական հարցերով նախագահի խորհրդականը:

Նախագահի գրասենյակի տնօրեն է նշանակվել Պատրիս Ստրոզդան:

Նա ավարտել է ադմինիստացիայի ազգային էլիտար դպրոցը: Նախկինում Ստրոզդան վարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնում էր, սակայն շուտ լքել էր այն:

Մակրոնի հատուկ խորհրդական է նշանակվել 30-ամյա Իսմայիլ Էմելիենը: Դա ֆրանսիական հանրապետության ղեկավարի օգնականի ամենակարևոր պաշտոնն է:

Համաձայն գործակալության տվյալների` նոր կառավարության կազմը և նախարարների կաբինետի ղեկավարին Մակրոնը կհայտարարի երկուշաբթի օրը` մայիսի 16-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում