Միջազգային

Twitter-ն արգելափակել Է Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի արաբերեն լեզվով Էջը

1 րոպեի ընթերցում

Twitter-ն արգելափակել Է Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի արաբերեն լեզվով Էջը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter սոցիալական ցանցը կասեցրել Է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի օգտահաշվի գործողությունը, որտեղ նրան վերաբերող իրադարձություններն ու նորությունները լուսաբանվում Էին արաբերեն լեզվով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mehr գործակալությունը:

Ինչպես նշել Է գործակալությունը, Twitter-ում չեն ներկայացրել այդ քայլի պատճառները: Ավելի վաղ այաթոլլա Ալի Խամենեիի օգտահաշիվը հաքերների կողմից քանիցս ենթարկվել Է կիբեռգրոհների:

Արգելափակված Էջի փոխարեն ժամանակավորապես գործում Է նոր օգտահաշիվ: Բացի արաբերենից, Իրանի հոգեւոր առաջնորդը Twitter-ում օգտահաշիվներ ունի անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում