Հասարակական

Հայաստանից ուղարկված օգնությունը կբաժանվի Լաթաքիայի, Դամասկոսի, Քեսաբի ու Հալեպի բնակիչներին

2 րոպեի ընթերցում

 Հայաստանից ուղարկված օգնությունը կբաժանվի Լաթաքիայի, Դամասկոսի, Քեսաբի ու Հալեպի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ «Հմեյմիմ» ավիաբազայում փետրվարի 14-ին վայրէջք է կատարել Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով իրականացվող մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիայի բարեկամ ժողովրդին կտրամադրվեն առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հիմնականում սննդամթերք և հագուստ:

Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա ժամանած ՀՀ պաշտպանության,արտակարգ իրավիճակների և սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչներին Լաթաքիայում դիմավորել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը:

Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն առաջիկա օրերին հավասարապես բաժանվելու է Լաթաքիայի, Դամասկոսի, Քեսաբի, ինչպես նաև Հալեպի առավել կարիքավոր ընտանիքներին:

Մարդասիրական օգնության տրամադրման ծրագիրը, որն իրականացվում է Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ՌԴ կենտրոնի աջակցությամբ, կրելու է շարունակական բնույթ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում