Միջազգային

Իրանը Թրամփին կպատասխանի 1979 թվականի հեղափոխության տարեդարձին. Ալի Խամենեի

2 րոպեի ընթերցում

Իրանը Թրամփին կպատասխանի 1979 թվականի հեղափոխության տարեդարձին. Ալի Խամենեի

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ Իրանը ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքներին կպատասխանի 1979 թվականի իսլամական հեղափոխության տարեդարձի օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Press TV հեռուստաալիքը:

«Ոչ մի թշնամի չի կարող կազմալուծել իրանական ազգին»,-հեռուստաալիքը մեջբերում Է Խամենեիի խոսքը: Նա նշել Է, որ Իրանը Վաշինգտոնի կողմից հնչող սպառնալիքներին կպատասխանի փետրվարի 10-ին՝ իսլամական հեղափոխության տարեդարձի օրը:

Խամենեիի խոսքով՝ ԱՄՆ-ն Է կանգնած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստեղծման, Իրաքում եւ Սիրիայում պատերազմի եւ Իրանում իրականացվող քայքայիչ գործունեության հետեւում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի հետ կնքնված համաձայնագիրը որակել Է որպես «վատթարագույն գործարքը»: «Դա վատթարագույն գործարքն Է, որը ես երբեւԷ տեսել եմ: Ամոթ Է, որ մենք նման գործարք են կնքել»,- ասել Է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: ԱՄՆ-ի նախագահը համոզված Է, որ «դա անելու պատճառներ չկային»:

Պատասխանելով Իրանի միջուկային հիմնախնդրի հնարավոր ռազմական լուծման վերաբերյալ հարցին՝ ԱՄՆ-ի նախագահը նշել Է, որ «մենք երբեք ռազական լուծման մասին չենք խոսել, մենք քննադատում Էին նախագահ Օբամային»: «Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել Է Թրամփը:

Նա նաեւ Իրանը համարել Է «թիվ մեկ ահաբեկչական պետությունը, որն աշխարհում բոլորին փող ու զենք Է մատակարարում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում