Հայաստանում բազմաթիվ քաղաքների ու գյուղերի ճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 1-ի ժամը 08.30-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ են Հ23 միջհամայնքային ավտոճանապարհիՈւրասար-Կաթնաղբյուր հատվածը ևԱրագածոտնի մարզի Շենկանի գյուղի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառհատվածի22-38-րդ կմ-երը,Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներիճանապարհները:
Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի մարզերում,Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի, Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան,Մ-2 ավտոճանապարհի«Զանգեր»-Սարավան,Հ6 և Հ4 ավտոճանապարհների Աշտարակ-Եղվարդհատվածներում տեղ-տեղառկա է մերկասառույց:
Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի, Տավուշի, Արմավիրի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Սիսիան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին ուժեղ բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակիավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչովավտոմեքենաներից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Շահումյանի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: