Միջազգային

Իլոն Մասկը մարդկությանը նախազգուշացրել է ռոբոտների պատճառով վերահաս աղետի մասին

1 րոպեի ընթերցում

Իլոն Մասկը մարդկությանը նախազգուշացրել է ռոբոտների պատճառով վերահաս աղետի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla Motors եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը նախազգուշացրել Է, որ մարդկությանն աղետ Է սպասում այն դեպքում, եթե մարդիկ չկարողանան հարմարվել եւ իրենց տեղը գտնել ռոբոտների համատարած ներդրման պայմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Gizmodo-ն:

«Մարդկանց հարկ կլինի համակերպվել այն բանի հետ, որ իրենց աշխատատեղերն զբաղեցնելու են ռոբոտները»,-վստահ Է Մասկը:

Ձեռնարկատերն այն կարծիքին Է, որ արհեստական ինտելեկտը կփոխարինի գրեթե բոլոր պրոֆեսիոնալներին: Մասկը վստահ Է, որ նեյրոցանցերը մոտ ապագայում կկարողանան մարդուց ավելի լավ կատարել նույնիսկ ստեղծագործական բնույթի աշխատանքները:

Գործարարի կարծիքով՝ մարդկությանը լճացումից կկարողանա փրկել անվերապահ բազային եկամտի համատարած սահմանումը՝ որոշակի դրամական գումարի կանոնավոր վճարումը հասարակության յուրաքանչյուր անդամին՝ առանց աշխատանք կատարելու: Մասկը ենթադրում Է, որ այդ միջոցը կնպաստի աղքատության վերացմանը եւ մշակութային ու տնտեսական նոր ինքնություն ձեռք բերելուն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում