«Ռիո-2016»-ում Արամ Ավագյանը հաղթել է Արաշի Մորիսակային և դուրս եկել հաջորդ փուլ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային oլիմպիական խաղերում հիանալի է մեկնարկել բռնցքամարտիկ Արամ Ավագյանը` հաղթելով ճապոնացի Արաշի Մորիսակային:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ 1/8 եզրափակչում Արամ Ավագյանի մրցակիցն է լինելու իռլանդացի Մայքլ Կոնլանը: Մենամարտը կկայանա օգոստոսի 14-ին: