Սպորտ

Պարալիմպիկ խաղերում Հայաստանը կներկայանա երկու մարզուհիներով

1 րոպեի ընթերցում

 Պարալիմպիկ խաղերում Հայաստանը կներկայանա երկու մարզուհիներով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք 31-րդ ամառային օլիմպիական խաղերին կհաջորդեն պարալիմպիկ խաղերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարության լրատվական բաժնից, խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավարն է լինելու «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանը:

2016թ. սեպտեմբերի 8-19-ը կայանալիք պարալիմպիկ խաղերում մեր երկիրը կներկայանա երկու մարզուհիներով՝ Գրետա Վարդանյան, ով հանդես կգա ծանրամարտ մարզաձևում, իսկ Մարգարիտա Հովակիմյանը՝ լող մարզաձևում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում