Հայաստան

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Հայաստանի Հանրապետությունում ընդլայնվել է կաթվածի բուժման ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով`Գորիսում և Մարտունիում ծառայությունը ևս հասանելի կլինի:

«Գիտեք, որ ինսուլտը այնպիսի վիճակ է, որի ժամանակ ամեն րոպեն կարևոր է կյանք փրկելու համար և մենք այս ծառայությունները հասանելի ենք դարձնում նաև մարզերում»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ Արարատի մարզում էլ գործելու է նոր սերմնավորման կաբինետը:

«Առաջընթացը և մեր ձեռքբերումները առողջապահության ոլորտում շարունակվում են: Առաջիկա օրերին սպասեք լավ նորություններին»,-հավելել է Ավանեսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում