«Ոսկե ծիրան». «Ամամա»-ն ֆիլմ է բասկերի բարքերի և սերնդափոխության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում առաջին անգամ ցուցադրվում են բասկյան արտադրության ֆիլմեր: «Ամամա» ֆիլմի ռեժիսորը Ասիեր Ալտունան իր աշխատանքի միջոցով ներկայացնում է ժամանակակից բասկյան բարքերը և հայացք նետում դեպի ապագան:

Ֆիլմում շեշտը դրված է գյուղ-քաղաք, ավագ-կրտսեր սերունդներ հակադրության վրա: «Ամամա»-ն իր փառատոնային ուղին սկսել է Սան Սեբաստիանի փառատոնում, ապա Թեհրանում ստացել մրցանակ լավագույն սցենարի համար, Սիցիլիայում արժանացել «Ոսկե փիղ» մրցանակի և, ընդհանուր առմամբ, մասնակցել մոտ քսան փառատոնների:

Հեղինակը նշեց, որ շատ հպարտ է, քանի որ «Ամամա»-ն հենց բասկյան լեզվով է ցուցադրվում: Այս ֆիլմը նրա համար յուրահատուկ է, քանի որ պատմում է գյուղական կյանքի մասին: «Ես ծնվել եմ գյուղում, բայց հիմա ապրում եմ քաղաքում և այս կերպ հարգանքի տուրք եմ մատուցում իմ նախնիներին»,- մեկնաբանեց Ալտունան:

Ֆիլմն հիմնված չէ իրական պատմության վրա, սակայն ռեժիսորը փորձել է վերարտադրել իր հիշողությունները ֆերմայի մասին, որտեղ ապրել և մեծացել է: Ֆիլմն ունի իրականության պատրանք ստեղծող մթնոլորտ, սակայն ունի նաև լիովին մտացածին բաղադրիչ:

Ինչպես նշեց բասկ ռեժիսորը, արդեն տասը տարի է, ինչ իրենք ֆիլմեր են նկարահանում բասկյան լեզվով: Այս ֆիլմերը մեծ բյուջե չեն պահանջել նկարահանման համար, բայց դրանց ստեղծման մեջ շատ աշխատանք ու սեր է ներդրվել:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը