«Ոսկե ծիրան». վրացական նորագույն ֆիլմերը կինոփառատոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի շարքում է վրացի ռեժիսոր Նինո Բասիլիայի «Աննայի կյանքը»:

«Մենք վրացական ֆիլմերին մեծ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն այն պատճառով, որ վրացիները մեր հարևաններն են, և նրանց պետք է լավ ճանաչել, այլև որովհետև վրացական կինոն հիմա շատ հետաքրքիր զարգացում է ապրում»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն ՄիքայելՍտամբոլցյանը: Վրացի կինոգործիչների նոր սերունդը մի կողմից զարգացնում է բոլորին հայտնի վրացական կինոյի ավանդույթները, մյուս կողմից` իր ասելիքն է բերում: Ստամբոլցյանի համոզմամբ` նոր սերնդի ռեժիսորների ֆիլմերում զգացվում է, թե ինչ է կատարվում Վրաստանում, այնտեղի նյարդը:

Նինո Բասիլիայի «Աննայի կյանքը» ֆիլմը եռագրության առաջին մասն է: Երկրորդ և երրորդ ֆիլմերում նույն դերասաններն են լինելու: «Սա իրական պատմություն է: Ես ուզում էի ցույց տալ, թե կանայք ինչպես են պայքարում, թե որքան ուժեղ են նրանք»,- ասաց Բասիլիան:

Ստամբոլցյանը նաև նկատեց, որ ֆիլմում երաժշտություն գրեթե չկա: Ռեժիսորը պատմեց, որ սկզբում ինքը կոմպոզիտորի հետ աշխատում էր երաժշտության վրա, բայց արդյունքում ոչինչ չէր համապատասխանում: Ի վերջո, Բասիլիան այն եզրակացությանն է եկել, որ առանց այդ էլ լարված տեսարաններում երաժշտությունն ավելորդ է:

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը