Հասարակական

Երևանում կառուցվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան թեքահարթակներ

2 րոպեի ընթերցում

Երևանում կառուցվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան թեքահարթակներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանը բոլորի, այդ թվում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 270 թեքահարթակ, որից 90-ն արդեն իսկ կառուցվել է: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ինչպես շինարարության ընթացքում, անպես էլ աշխատանքների ավարտից հետո, պատասխանատուներից բացի, կատարված աշխատանքին տեղում հետևում են շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այս տարի թեքահարթակների կառուցումն ընդգրկում է բոլոր վարչական շրջանները: Պահպանելով հավասարաչափության սկզբունքը՝ մենք մեկ քայլ առաջ ենք գնում դեպի ավելի հարմարավետ Երևան: Մենք պարբերաբար գույքագրում ենք այն բոլոր հասեցները, որտեղ թեքահարթակների անհրաժեշտություն կա՝ մեր հետագա ծրագրերում ընդգրկելու համար: Միաժամանակ պետք է ընդգծեմ, որ թեքահարթակներ են կառուցվում նաև փողոցների և մայթերի հիմնանորոգման ծրագրերով, ինչի արդյունքում կունենանք թեքահարթակների ավելի մեծ քանակ: Բացի այդ, քաղաքապետարանի ծրագրերով շտկվելու են նաև նախորդ տարիներին կառուցված և չափանիշներին չհամապատասխանող թեքահարթակները», - նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը:

Գնահատելով ծրագրի ընթացքը՝ շահառուները նշել են, որ կառուցվող թեքահարթակները ընդունված միջազգային չափորոշիչներին համապատասխան են և հնարավորություն են տալիս առանց լրացուցիչ օգնության հեշտությամբ տեղաշարժվել ոչ միայն մայրաքաղաքի փողոցներում, այլև այգիներում և պուրակներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում