ՔԿԱԳ համակարգը և ԱՎԾ-ն տվյալները փոխանակում են էլեկտրոնային եղանակով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների, ՔԿԱԳ տարածքային մարմինների և Ազգային վիճակագրական ծառայության միջև տվյալների փոխանակումը մարտի 1-ից իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՔԿԱԳ գործակալությունը և ՔԿԱԳ տարածքային բաժինները Ազգային վիճակագրական ծառայությանը յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում գրանցված ծնունդների, մահերի, ամուսնությունների և ամուսնալուծությունների վերաբերյալ:

Հաշվետվությունը ներառում է նաև վերը նշված քաղաքացիական կացության ակտերի մեկ ամբողջական օրինակը: Այսուհետ, քաղաքացիական կացության ակտերի միասնական էլեկտրոնային գրանցամատյանում գրառված տեղեկությունները իրական ռեժիմով կտրամադրվեն Ազգային վիճակագրական ծառայությանը՝ վիճակագրության մշակման աշխատանքները էլեկտրոնային եղանակով և առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

Երկու կառույցների միջև տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգի ներդրումը կնպաստի ինչպես քաղաքացիական կացության ոլորտի գրանցումների վիճակագրական մշակման աշխատանքների կատարման ժամանակի կրճատմանը, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվում 100 տարի պահպանվող թղթային գրանցումների որակական հատկությունների պահպանմանը:

Գործընթացն իրականացվել է 2015 թվականին ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջև կնքված «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից տվյալներ տրամադրելու և պետական վիճակագրական աշխատանքների ծրագրին համապատասխան ամփոփ վիճակագրական տվյալները ՀՀ արդարադատության նախարարությանը հասանելի դարձնելու վերաբերյալ» համագործակցության հուշագրի շրջանակում:

Արդարադատության նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության միջև տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգի մշակումն ու գործարկումը հնարավոր եղավ Եվրոպական Միության աջակցության շնորհիվ։

Հայերեն

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին