2016 թվականի փետրվարը բացառիկ էր եղանակային պայմանների տեսանկյունից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի փետրվարը բացառիկ էր եղանակային պայմանների տեսանկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Այս տարվա փետրվարը եղանակակլիմայական պայմանների առումով բացառիկ էր այն տեսանկյունից, որ ամսվա 15-ից նկատվեց ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ից մինչև օրս կայուն բարձր մնաց: Ջերմաստիճանի լուրջ անկումներ չգրանցվեցին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով` փետրվարի երկրորդ կեսից բարձր ջերմային ֆոնը պահպանվում է մինչև օրս: «Նման բան լինում է շատ հազվադեպ, վերջին անգամ նման երևույթ գրանցվել է 1966 թվականին: Վերջին 15 օրերի ընթացքում գրեթե ամեն օր օդի միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից 8-10 աստիճանով բարձր է եղել: Ներկա պահին էլ բարձր ջերմաստիճանը պահպանվում է: Փետրվարի 29-ին Բագրատաշենում 21, Արարատյան դաշտում` 19-20 աստիճան է գրանցվել»,-նշեց նա:

Գագիկ Սուրենյանի խոսքով` վերջին 10 օրերին Արարատյան դաշտում ջերմաստիճանը գիշերը դրական է եղել: «10 օրվա ընթացքում դաշտում բացասական ջերմաստիճաններ չեն գրանցվել: Նույնպես բացառիկ է: Տեղումների քանակը փետրվարին եղել է նորմային մոտ»,-շեշտեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը:

Հայերեն

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին