Թուրքիան չի համակերպվում տարածաշրջանում իր ազդեցությունը կորցնելու մտքի հետ. Արամ Անանյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Մերձավոր Արևելքը և տարածաշրջանը դիտարկում է նեոօսմանական սինդրոմի տեսնակյունից: Նա չի համակերպվում այն մտքի հետ, որ տարածաշրջանում կորցնում է իր ազդեցությունը: Այս մասին նշեց թուրքագետ Արամ Անանյանը Երևանում «Սիրիայի հակամարտություն. ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր անդրադարձը Հայաստանի վրա» թեմայով խորհրդաժողովի ընթացքում:

«Երբ 1923 թվականին ստորագրվեց Լոզանի պայմանագիրը և Թուրքիան պարփակվեց հարավային սահմաններում անգամ այն ժամանակ, ի հայտ եկան դժգոհություններ: Թուրքիան նկրտումներ ուներ Իրաքի ու Սիրիայի հյուսիսի նկատմամբ: Ուսումնասիրելով «Արդարություն և զարգացում» կուսակցության վարած քաղաքականությունը` տեսնում ենք, որ իրենց հռչակած արժեքների և իրականացրած քաղաքականության միջև կա մեծ խզում: Այդ ուժը իշխանության եկավ այնպիսի լոզոնգուներով, որոնք արտահայտում էին խդիրների լուծման պատրաստակամություն, բայց, բախվելով իրականության հետ, թե Թուրքիայի ներսում, թե տարածաշրջանում, բոլորովին այլ իրավիճակ ձևավորվեց: Թուրքիան հռչակում էր «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքական գիծը, արդյունքում ստացավ «զրո հարևան` բազմաթիվ խնդիրներ»»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Արամ Անանյանը:

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում դիտարկելով ազգային փոքրամասնությունների խնդիրը` Արամ Անանյանը նշեց, որ Սիրիայի հյուսիսում ապրող թուրքմենական փոքրմասնություններին Թուրքիան փորձում է օգտագործել ի շահ իրեն` քողարկելու իր համար ծանր մի հարց` քրդական խնդիրը: Տարածաշրջանային զարգացումները ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որ քրդերի մոտ առաջացան սեփական պետություն ունենալու սպասելիքներ, ինչը չէր կարող չմտահոգել Թուրքիային:

Վերադառնալով վերջին զարգացումներին` Արամ Անանյանը նշեց, որ ունենալով բազմաթիվ խնդիրներ հարևանների հետ` Թուրքիային ձեռնտու չէ ունենալ քաղաքական կայունություն իր հարևանների տարածքում: Ըստ թուրքագետի` ստեղծված անկայնությունն ինչ-որ առումով բխում է նաև Թուրքիայի շահերից:

«Այս զարգացումները ո՞ր տեսանկյունից են կարևոր և առանցքային Հայաստանի, հայերի համար». հարցին ի պատասխան, Արամ Անանյանը շեշտեց հայկական համայնքի, պատմամշակութային, հոգևոր ժառագության պահպանության հարցը:

«Սիրիայի հայ համայնքը Հայոց ցեղասպանության ժառանգների անմիջական սերունդն է, և այդ համայնքը մշտապես հիշեցնում է ցեղասպանության խնդրի մասին: Այսօր Սիրիայում սուր է դրված համայնքի, վանքերի, եկեղեցիների, դպրոցների պահպանության հարցը: Այստեղ մեզ համար մի կարևոր խնդիր ևս կա` Հայոց ցեղասպանության հիշողությունը: Սիրիայի հյուսիսը 100 տարի առաջ ամենամեծ «համակենտրոցման ճամբարն» էր, երբ Օսմանյան իշխանությունը ոչնչացնում էր մեր ժողովրդի զավակներին: Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումն ազդանշան էր նրա, որ Սիրիայում զարգացումները խթանողները բացասական վերաբերմունք ունեն հայության պատմական հիշողության նկատմամբ»,-հավելեց Արամ Անանյանը:

Հայերեն العربية English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն