ՔԿՀ ծառայողը յուրացման եղանակով հափշտակել է ուրիշի գույքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Էմիլ Ս.-ին` պաշտոնեական դիրքն օգտագործելով` իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Սուրեն Ե.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից 2015թ. մարտի 20-ին տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում, հիշյալ հիմնարկի անվտանգության ապահովման ստորաբաժանման ծառայողների կողմից կատարվել է Սուրեն Ե.-ի անձնական խուզարկությունը, որի վերաբերյալ նույն ստորաբաժանման պատասխանատու Էմիլ Ս.-ն կազմել է արձանագրություն` դրա մեջ նշելով, որ վերջինիս մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի` ընդհանուր 896 հազար ՀՀ դրամի գույք և գումար:

Հայտնաբերված գույքն ու գումարը Էմիլ Ս.-ն վերցրել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկի հերթապահ մաս, որից հետո Սուրեն Ե.-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվածը, օրենքով սահմանված կարգով, չի հանձնել պատասխանատու պահպանության, և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` յուրացման եղանակով հափշտակել է իր վստահությանը հանձնված Սուրեն Ե.-ին պատկանող խոշոր չափերով ընդհանուր` 896 հազար ՀՀ դրամի գույքն ու գումարը:

Էմիլ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, և վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Հայերեն

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին