Տարածաշրջանային

Արամ Աթեշյանից խաբեությամբ գումար կորզած անձն ազատազրկվել է չորս տարով

1 րոպեի ընթերցում

Արամ Աթեշյանից խաբեությամբ գումար կորզած անձն ազատազրկվել է չորս տարով

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանից խաբեությամբ գումար կորզած Քեմալ Թայֆուն Նարգինը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

2014 թվականին Նարգինը, ներկայանալով այն ժամանակվա վարչապետ Էրդողանի անունից և խաբելով Աթեշյանին, նրանից կորզել էր 6 հազար թուրքական լիրա գումար (մոտ 2 հազար ԱՄՆ դոլար)` ասելով, թե գումարն անհրաժեշտ է «Սանասարյան Հան» շինությունը վերջնականապես հայկական համայնքին վերադարձնելու համար: Նրա ձեռքերում եղել է վարչապետի գրասենյակին պատկանող մի թուղթ, որը, սակայն, հետագայում պարզվել է, որ կեղծ է:

Դատարանի վճռով հանցագործը ազատազրկման մեջ կլինի 4 տարի և կվճարի նաև 16 հազար թուրքական լիրա (շուրջ 5 հազար 400 ԱՄՆ դոլար) տուգանք:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում