1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում դեկտեմբերի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 16-20-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +4 աստիճան: