Բնապահպանական ծրագրի շրջանակում աշակերտները ծանոթանում են օրգանական սննդի արտադման եղանակներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագրի հերթական փուլը՝ «Սննդային շղթան՝ դպրոցի բակում» ենթածրագիրը մեկնարկել Երևանի հ. 87 միջնակարգ և Ստ. Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոցներում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արդեն երկրորդ տարին է Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնը համատեղ իրականացնում են «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագիրը, որի մասնակիցներն են 8-9-րդ, ինչպես նաև ավագ դասարանների աշակերտներ։

Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագրի շնորհիվ դպրոցահասակ քաղաքացիները կսովորեն ու առօրյայում կկիրառեն բնապահպանական գործընթացներում մարդու բացասական ազդեցությունը նվազեցնելու և բնապահպանական խնդիրները լուծելու հնարավոր ուղիները: Ծրագիրն աշակերտներին հնարավորություն է տալիս ավելի լայն պատկերացում կազմել տեղական, տարածաշրջանային և համաշխարհային բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել բնապահպանական խնդիրների լուծման աշակերտների անհատական և խմբային ունակությունները:

«Սննդային շղթան՝ դպրոցի բակում» ծրագրի դասընթացներին, մասնավորապես, աշակերտները կսովորեն, կհետազոտեն առողջ՝ օրգանական սնունդ արտադրելու եղանակները, ապա գարնանը գիտելիքները կկիրառեն գործնականում։

Հայերեն

Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից. Եղոյան

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը