Arte հեռուստաալիքը կցուցադրի Շառլ Ազնավուրի փարիզյան համերգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանաֆրանսիական Arte հեռուստաալիքը 2016 թվականի հունվարի 3-ին կցուցադրի ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի` Փարիզի Palais des Sports սրահում կայացած համերգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով concert.arte.tv կայքը, ցուցադրվելիք նյութը նկարահանվել է սեպտեմբերի 15-ին անցկացված համերգին:

Հեռուստաալիքի կայքը տեղեկացնում է, որ իր 70-ամյա գործունեության ընթացքում Ֆրանսիա գաղթած հայ ռեստորանատերի որդին կառուցել է միջազգային մասշտաբի ամենաէական ժառանգություններից մեկը:

Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջն էլ տեղեկացնում է, որ համերգը CD և DVD տարբերակներով հասանելի կլինի դեկտեմբերի 11-ից:

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն այս տարվա սեպտեմբերի 15-27-ն ընկած ժամանակահատվածում Փարիզի Palais des Sports սրահում հանդես է եկել միանգամից վեց համերգով: Ազնավուրը կատարել է իր ամենահայտնի և նոր` «Encores» ալբոմի ստեղծագործությունները:

Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը հոկտեմբերի 10-ին համերգով հանդես է եկել Հայաստանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում ևհարցազրույց է տվել «Արմենպրես»-ին:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում