Հայաստանում առաջին անգամ նորածինը վիրահատվել է էնդոսկոպիկ եղանակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արթիկի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին` ժամը 6:00-ին, նորածինը լույս աշխարհ է եկել առանց ծննդաբերական բարդությունների: Սակայն նորածնի վիճակը սկսել է վատանալ, գնալով սաստկացել են շնչառական անբարարության նշանները: Նորածին Մ. Մնեյանը ժամը 19:00-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական բժշկական կլինիկայի ռեանիմատոլոգի ուղեկցությամբ ռեանիմոբիլով տեղափոխվել է նույն կլինիկայի նորածնային վերակենդանացման բաժանմունք: Երեխայի շնչափողում խողովակ է դրվել և միացվել արհեստական շնչառության սարքին: Փոքրիկի կրծքավանդակի ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերվել է բնածին ծանր զարգացման արատ` ստոծանու ճողվածք ձախից` շնչահեղձություն առաջացնող օղակումով: Ներարգանդային կյանքում ստոծանու ոչ ճիշտ զարգացման արդյունքում ձախ գմբեթում առաջացած անցքով որովայնի խոռոչի օրգանները տեղակայվել էին կրծքավանդակում։ Ծնվելուց հետո դա պատճառ էր դարձել արագ զարգացող ծանր շնչառական անբավարարության` կյանքին սպառնացող վտանգով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ախտորոշումից հետո նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Կյանքի ցուցումներով նույն օրը` ժամը 22:00-ին, փոքրիկը վիրահատվել է:

Հայաստանում առաջին անգամ նորածինը ծնվելուց ժամեր անց ծայրահեղ ծանր վիճակում վիրահատվել է էնդոսկոպիկ եղանակով: Երկու 6մմ և 3մմ անցքերից կատարվել է թորակոսկոպիա` կրծքավանդակում տեղադրված գործիքներով բարակ և հաստ աղիների գալարները ներուղղվել են որովայնի խոռոչ և ստոծանու 4x3սմ դեֆեկտը փակվել է հանգուցային կարերով:

Վիրահատությունը կատարել են կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Դալլաքյանը և մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արա Կարապետյանը: Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, հոկտեմբերի 26-ին երեխան բավարար վիճակում դուրս է գրվել հիվանդանոցից:

Հայերեն

Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից. Եղոյան

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը