Միջազգային

Ռուսական օդուժը Սիրիայի տարբեր նահանգներում զգալի վնասներ է հասցրել ահաբեկիչներին

1 րոպեի ընթերցում

Ռուսական օդուժը Սիրիայի տարբեր նահանգներում զգալի վնասներ է հասցրել ահաբեկիչներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական օդային ուժերը 24 ժամվա ընթացքում Սիրիայում ռմբակոծել են ահաբեկիչների 49 դիրքեր: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով arabic.rt.com կայքը, այս մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ռուսական օդուժի թիրախում են հայտնվել ահաբեկիչների 33 օբյեկտներ, մասնավորապես, Հալեպի, Իդլիբի, Լաթաքիայի, Համայի և Դամասկոսի վարչական շրջաններում: ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովի խոսքով` ռմբակոծության արդյունքում ահաբեկիչների ղեկավարների կենտրոն է ոչնչացվել, ինչպես նաև մի քանի զինապահեստներ, 30-ից ավելի դիրքեր, ինչպես նաև հրթիռների և հրասանդների արտադրամաս:

Նա նաև հաստատել է, որ ռուսական օդանավերն իրենց առաջադրանքները կատարելուց հետո բարեհաջող վերադարձել են Լաթաքիայի բազա:

Ռուսաստանը Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով` սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում