Մշակույթ

Հարություն Խաչատրյանը պարգևատրվեց Լեհաստանի շքանշանով

4 րոպեի ընթերցում

Հարություն Խաչատրյանը պարգևատրվեց Լեհաստանի շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը պարգևատրվեց «Լեհական մշակույթի վաստակավոր» շքանշանով: Հոկտեմբերի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացված հատուկ արարողության ժամանակ պարգևը ճանաչված ռեժիսորին հանձնեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:

«Ամեն տարի Լեհաստանը մրցանակ է շնորհում մի մշակույթի գործչի, որը մեծ ներդրում է ունեցել լեհական մշակույթի զարգացման գործում: Հայ-լեհական կապերը վաղուց ապացուցել են իրենց ամրությունը, և դրա մասին է վկայում Հարություն Խաչատրյանի անձը և կատարած աշխատանքը: Վերջին տարիներին նա հիմնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, ինչպես նաև նկարահանել է ֆիլմեր, որոնք մրցանակների և ճանաչման են արժանացել աշխարհի բոլոր ծայրերում: «Ոսկե ծիրան»-ի պատմության մեջ ցուցադրվել են ավելի քան 60 լեհական ֆիլմեր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցանակը հանձնելիս նշեց դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:

Հարություն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար:«Մեծ պատիվ է ինձ համար ստանալ այս լեհական շքանշանը: Այն միայն իմը չէ, այն ամբողջ «Ոսկե ծիրան» փառատոնի վաստակն է: Այն նաև հայ հանդիսատեսինն է, որը վայելում է մեր մատուցած լեհական ֆիլմերը»,- նշեց ռեժիսորը:

Հարություն Խաչատրյանը շեշտեց, որ և' իր ֆիլմերն են ցուցադրվել Լեհաստանում, և' լեհական ֆիլմերն են ցուցադրվել Հայաստանում, ինչը պակաս կարևոր չէ:

«Լեհական մշակույթի վաստակավոր» շքանշանը սովորաբար տրվում է այն ականավոր գործիչներին, ովքեր իրենց ներդրումն ունեն լեհական մշակույթի պահպանման և տարածման գործում: Այն գրականության, թատրոնի, լուսանկարչության, գեղանկարչության, կինեմատոգրաֆիայի և մշակույթի այլ ոլորտներում ունեցած առանձնահատուկ ներդրման արժևորումն է:

Շքանշանի հանձնման արարողությանը հետևեց Յադվիգա Նովակովսկայի «Մոռացված հայը» և Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմերի ցուցադրությունը:

Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Ախալքալաքում: 1981-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը (Յուրի Երզնկյանի արվեստանոց): Որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր աշխատել է Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայում, այնուհետև` «ՀայՖիլմ» կինոստուդիայում` որպես բեմադրող ռեժիսոր: 2004-ից Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրենն է: Բազմաթիվ փառատոնային մրցանակների դափնեկիր է: Նրա «Վավերագրողը» ֆիլմն արժանացել է Հայաստանի պետական մրցանակին, «Սահմանը»` ՀՀ Նախագահի մրցանակին, իսկ 2012-ին «Հայակ» մրցանակի` որպես լավագույն ռեժիսորական աշխատանք: 2006-ին Հարություն Խաչատրյանն ընտրվել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ, 2007-ին արժանացել է Արքայազն Քլաուսի մրցանակին (Նիդերլանդներ), 2008-ին դարձել է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցման նախարարության գրականության և արվեստի շքանշանի ասպետ:

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Մշակույթ

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում