Ռուսական օդուժը ռմբակոծել է ԻՊ-ի 32 դիրքեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական օդային ուժերը նախորդ օրվա ընթացքում Սիրիայում ահաբեկիչների դիրքերին 33 օդային հարված են իրականացրել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հոկտեմբերի 15-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը` ավելացնելով, որ «Իսլամական պետության» 32 դիրքեր հայտնվել են ռուսական օդուժի թիրախում:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ռմբակոծվել են Իդլիբում, Համայում, Դամասկոսում, Հալեպում, Դեր Զորում ահաբեկիչների դիրքերը:

Ռուսաստանը Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով` սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:

Հայերեն العربية

Երևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնը

Չինաստանի հյուսիսարևմտյան մասում տասը հազար մարդ տուժել է հորդառատ անձրևներից

Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ են տեղի ունեցել

Հնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին