Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Դպրեվանքի 86-րդ ուսումնական տարեշրջանի պաշտոնական բացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ, հոկտեմբերի 12-ի առավոտյանտեղի է ունեցել Դպրեվանքի 86-րդ ուսումնական-կրթական տարեշրջանի պաշտոնական բացումը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Այս առիթով տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում Աստվածաշնչից հատված է ընթերցվել, նաև օրվա խորհուրդը պատմող շարականներ են ներկայացվել:

Միջոցառման ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդես է եկել իր պատգամով. «Դպրեվանքը սովորական դպրոց չէ, այլ` սրբազան կառույց: Այն եղել և կմնա հայ սփյուռքի մարդուժ հայթայթող նվիրական կենտրոն: Դպրեվանքը հատուկ առաքելություն ունի, որ լավագույնս արտահայտված է «կրոնի հուրն ու ազգի սերը» բառերի մեջ, այլ խոսքով` Դպրեվանքում հավատն ու բանականությունը, եկեղեցականն ու ազգայինը ընդելուզված են իրար: Մեր սերունդներն այս ոգով կկերտվեն Դպրեվանքում, երթալու մեր ժողովրդին իրենց անձնդիր առաքելությունն իրագործելու համար»:

Ավարտին Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել Դպրեվանքի տեսուչին, տեսչության անդամներին և ուսուցչական կազմի կատարած աշխատանքը, հաջողություն է մաղթել նրանց և կոչ արել նույն բծախնդրությամբ շարունակել իրենց վստահված առաքելությունը:

Հայերեն English

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո