Ադրբեջանում ուսուցչուհին դասարան է մտել SEX COP գրությամբ վերնազգեստով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական մամուլը հաճախ է անդրադարձել Ադրբեջանի կրթության համակարգի աղետալի վիճակի, կրթության ցածր մակարդակի, ուսուցիչների եւ աշակերտների անգրագիտությանը: Սակայն ադրբեջանական հասարակությանը ցնցել է մամուլում հայտնված մի լուսանկար, որում Բաքվի դպրոցներից մեկում ադրբեջանցի ուսուցչուհին դասարանում հայտնվել է SEX COP (սեռական ոստիկանություն) գրությամբ զգեստով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ադրբեջանցիները հատկապես ցնցվել են այն բանից, որ «նմանը չունեցող զարգացում» ապրող Բաքվում ուսուցչուհին անգլերենի տարրական իմացություն չունի` հասկանալու համար, թե ինչ է գրված իր հագուստի վրա:

Ուսուցչուհու գրասեղանի հետեւում «Դասարանային անկյուն» ցուցանակի վրա գրված է. «Կրթությունն ազգի ապագան է»:

«Ինչպես կարելի է, որ ուսուցիչն այդքան անգրագետ լինի, ու չիմանա ինչ է կրում: Բայց չէ որ այդ դպրոցում անգլերենի ուսուցիչ էլ կա, մի՞թե նա էլ է այդքան անգրագետ», - զայրույթ է հայտնել ադրբեջանական մամուլը:

Հայերեն

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

CENTCOM-ը հերքել է լուրերը, թե Իսրայելին խնդրել է նախապատրաստվել Իրանի դեմ պատերազմի վերսկսման

Ozon Հայաստանը գրեթե երեք անգամ նվազեցրել է վաճառողների սակագները

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Չինաստանի կառավարման համակարգը հասկանալու համար նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ Չինաստանի կոմունիստական կուսակցության կառավարման համակարգը. դեսպան Լի Սինվեյի հոդվածը

«Երևանյան բեսթսելեր». «Գիշատիչների խնջույքը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հոկտեմբեր, 2026

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

Երևանի հանրային տրանսպորտը սպասարկող ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է

ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանի հարվածելու մասին

Քուշները հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին