Մենք համակողմանի ենք քննարկել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցը. Արամ Ա

2 րոպեի ընթերցում

ԱԹԵՆՔ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստան այցելության ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն անդրադարձել է Սիսի կաթողիկոսարանի եւ հարակից կալվածքի վերադարձի պահանջով Թուրքիայի դատարան հայցի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հունական pontos-news.gr-ին տված հարցազրույցում կաթողիկոսն ասել է, որ որոշումը չի կայացվել հապշտապ:

«Այս հարցը մենք քննարկել ենք անգամ թուրք իրավաբանների, միջազգային իրավունքի, մարդու իրավունքի մասնագետների հետ: Ուսումնասիրել ենք Լոզանի պայմանագիրը: Այսինքն` մենք խնդիրն ուսումնասիրել ենք համակողմանի»,- նշել է կաթողիկոսը` հավելելով, որ, անկախ նրանից, Թուրքիան կընդունի, թե ոչ, իրագործած ցեղասպանությունը փաստ է:

«Դա ոչ ոք չի հորինել, իսկ Ցեղասպանության հետեւանքը շատ լուրջ է: Մեր ժողովրդի ողջ ունեցվածքը, համայնքային շենքերը, եկեղեցիները կամ ավերված են հիմնովին կամ մասնակի, եւ դրանց մեծ մասը Թուրքիայի ղեկավարությունը սեփականացրել է: 100 տարի անց, իբրեւ կաթողիկոս, հայտարարում եմ, որ այդ կառույցները պատկանում են հայկական եկեղեցուն, հայ ժողովրդին»,- ընդգծել է կաթողիկոսը` հավելելով, որ իրենք սկսում են Սիսի կաթողիկոսարանի վերադարձից, քանի որ հարցն ունի քաղաքական, բարոյական, հոգեւոր նշանակություն:

Արամ առաջինը շեշտել է, որ առաջին անգամ է, երբ հայ ժողովուրդը, որը պայքարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, նոր ռազմավարություն է ընտրել. այն է` հարցը նաեւ դատական ատյանում բարձրացնելը:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո