Շառլ Ազնավուրն անակնկալ է պատրաստել իր փարիզաբնակ երկրպագուների համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն անակնկալ է պատրաստել իր փարիզաբնակ երկրպագուների համար: Ճանաչված երգիչը վեց համերգովհանդես կգա Փարիզի Palais des Sports սրահում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով nostalgie.fr կայքը, համերգները կանցկացվեն սեպտեմբերի 15-27-ը:

Կայքը գրում է,որ Ազնավուրը վաղուց է լեգենդ դարձել: Փաստի վկայությունն են նրա վաճառված ձայնասկավառակները և շրջագայությունների ժամանակ լեփ-լեցուն դահլիճները: Բայց սիրված երգիչը դեռ չի ասել իր վերջին խոսքը:

nostalgie.fr-ը տեղեկացնում է, որ համերգները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին, 17-ին, 19-ին, 23-ին, 25-ին և 27-ին։ Ազնավուրը կկատարի իր ամենահայտնի և նոր «Encores» ալբոմի ստեղծագործությունները:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Հայերեն English Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը