Պետական մեղադրողը պահանջել է Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանումօգոստոսի 25-ին տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու և մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանի դեմհարուցված քրեական գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրող Հարություն Սարգսյանը. պետական մեղադրողը պահանջեց Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստը նախագաhում էր դատավոր Արմեն Բեկթաշյանը:

Ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանը կրկին չէր մասնակցում դատական նիստին, քանի որ դատարանի որոշմամբ՝ տասը ժամով հեռացվել էր նիստերի դահլիճից` դատարանի նկատմամբ անհարգալից պահվածք դրսևորելու համար։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը կայանալու է սեպտեմբերի 11-ին ժամը 11:00-ին:

2014 թվականի հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում, որի ընթացքում Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա և օդամղիչ ատրճանակից կրակել էր ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ) և 316-րդ հոդվածի 4-րդ մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով:

Հայերեն

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը