Աշխարհ

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

Էբոլա համաճարակի տարածման արագությունը գերազանցում է դրա դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Համաճարակը շարունակում է աճել։ Էբոլայի տարածման տեմպը գերազանցում է դրա դեմ պայքարի միջոցառումների ներդրման տեմպին», - ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։

ԱՀԿ-ի տվյալներով՝ մինչ օրս հաստատվել է վարակի 1094 դեպք, իսկ 277 մարդ մահացել է։

Գեբրեյեսուսը նշել է, որ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից Ֆրանսիա վերադարձող բժշկի մոտ Էբոլայի ախտորոշումը ընդգծում է առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում վարակի ռիսկը: Նա ընդգծել է, որ համաճարակի սկզբից ի վեր վարակվել է 82 առողջապահության ոլորտի աշխատող։

ԱՀԿ-ի ղեկավարը խոսել է համաճարակին արձագանքելու ընդլայնման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ բուժման և մեկուսացման կենտրոնները գրեթե ամբողջությամբ հագեցած են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում