Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը
1 րոպեի ընթերցում

Անգլիայի հարավում հունիսի 24-ին ջերմաստիճանը հասել է 35.8 աստիճան ցելսիուսի՝ գերազանցելով 1976 թվականի հունիսի ռեկորդը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը։
«Նախնական տվյալներով՝ այսօր Մեծ Բրիտանիայում գրանցվել է ամենատաք հունիսյան օրը։ Արևմտյան Սասեքսի Վիգգոնհոլթում գրանցվել է 35.8 աստիճան», - հայտնել է ծառայությունը։
Նախորդ ռեկորդը՝ 35.6 աստիճանը, գրանցվել էր Սաութհեմփթոնում 1976 թվականի հունիսին և Լոնդոնի Քեմդեն հրապարակում՝ 1957 թվականի հունիսին։