Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ նոր տարածքներ է ազատագրել Զաբադանիում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակն օգոստոսի 17-ի առավոտյան լիբանանյան «Հըզբոլլահի» հետ նոր հաջողություններ է գրանցել Դամասկոսի մերձակայքում գտնվող Զաբադանի քաղաքում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, համատեղ ուժերով Զաբադանի քաղաքում 46 շինություններն են ազատագրվել` այնտեղ ծայրահեղական-ահաբեկչական խմբավորումների որջերի ոչնչացումից հետո:

Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` շարունակվում է ահաբեկիչների հետապնդումը Ալ Ջամիյաթ թաղամասից դեպի Աջյան և Ջիսր հրապարակներ, ինչպես նաև Մահատտա հրապարակից և Սաքր Բուրհան շրջանից դեպի քաղաքի կենտրոն:

Աղբյուրի հաղորդմամբ` ամբողջությամբ ազատագրվել է Զահրա թաղամասը և Հարա ալ Ղարբիա շրջանը:

Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ նախօրեին վերահսկողություն էր հաստատել Զաբադանի քաղաքիարևմտյան թաղամասի մի քանի շենքերի վրա, ինչպես նաև գրավել էր պայթուցիկ սարքավորումների գործարանը, որտեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ ականներ, տարբեր չափերի պայթուցիկ սարքավորումներ:

Սիրիական և լիբանանյան համատեղ ուժերը Զաբադանիում ահաբեկիչների դեմ պայքարն սկսել են հուլիսի սկզբից:

Սիրիականբանակնավելիքանչորստարիանընդմեջպայքարէմղումտասնյակզինված խմբավորումներիդեմ՝փորձելովերկրումվերականգնելկայունություննուանվտանգությունը: ՄԱԿ-իտվյալներով` սիրիականհակամարտությանընթացքումզոհերիթիվըգերազանցելէ 220 հազարը:

Հայերեն English

ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ