Մերի Քոչարյանը մանկական «Նոր ալիք»-ում մրցութային առաջին օրը 94 միավոր է հավաքել

2 րոպեի ընթերցում

ՂՐԻՄ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մանկական Նոր ալիք»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Մերի Քոչարյանն առաջին մրցութային օրը հնարավոր 99-ից հավաքել է 94 միավոր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մերիի ծնողները`Արթուր և Սերինե Քոչարյանները, փոքրիկ երգչուհին շատ լավ է ելույթ ունեցել հեղինակավոր մրցույթում:

«Շատ հուզված էր, բայց լավ երգեց: Ժյուրիի անդամներն ինը հոգի էին, չորս 11 միավոր ստացավ, մնացածները ելույթը 10 գնահատեցին: Ժյուրիի բոլոր ինն անդամները 11-եր դրեցին միայն Ղազախստանի ներկայացուցչին: Ամեն փոքրիկի համար հրաշալի առիթ է նման մեծ միջոցառման մասնակցելը: Մերին շատ ուրախ է, երգել է 20 հազարանոց հանդիսատեսի առաջ: Սա մեծ փորձ է նրա համար»,-տեղեկացրին փոքրիկ երգչուհու ծնողները:

Մրցութային առաջին օրը Մերին նոր ստեղծագործություն է կատարել, որը նրա համար պատրաստել էին Գրիգոր Կյոկչյանը և Մարտին Միրզոյանը: Գրիգոր Կյոկչյանը տեղեկացրեց, որ երգի անունը դեռ որոշված չէ, այն կոչվում է կամ «Այ-այ» կամ «Աշխարհի չափ երջանիկ եմ»: Բուն մրցույթն այս տարի անցկացվում է օգոստոսի 11-13-ը: Մերին պատրաստվում է հաջորդ ելույթին:

Միջազգային«Նորալիք»մրցույթըկազմակերպվումէամենտարի:Առաջինմրցույթըտեղիէունեցել 2002թվականինՅուրմալայում: ՄրցույթիստեղծմանգաղափարըպատկանումէԻգորԿրուտոյինև ՌայմոնդՊաուլսին: 2008թվականիցսկսած`ամեն տարիանցկացվումէնաև«ՄանկականՆորալիք»-ը,որի առաջինմրցույթըտեղիէունեցելնոյեմբերի28-29-ինՄոսկվայում:

Հայերեն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել