Շառլ Ազնավուրի կոլմարյան համերգից հատված է հրապարակվել համացանցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը համերգով հանդես է եկել էլզասյան գինիների հայտնի փառատոնին (Foire aux Vins d’Alsace): «Արմենպրես»-ի փոխանցմամբ`Մեծ Շառլը, ինչպես նրան կոչում է ֆրանսիական մամուլը, բազմաթիվ ծափողջունների է արժանացել:

France 3-ը փոքրիկ հատված է հրապարակել կոլմարյան համերգից, որտեղ Շառլ Ազնավուրը կատարում է «Les émigrants » և « La vie est faite de hasard » երգերը:

lalsace.fr կայքը տեղեկացնում է, որ 5000 հանդիսատես եկել էր դիտելու համերգը:

Էլզասյան գինիների հայտնի փառատոնը Կոլմար քաղաքի սիրված տոնակատարություններից է, որին մասնակցում են տարբեր գինի պատրաստողներ և հազարավոր այցելուներ: Իրադարձության ընթացքում անցկացվում են նաև տասնյակ համերգներ: colmar-expo.fr կայքը տեղեկացնում է, որ փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 7-16-ը:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում