Ստամբուլում հայ կնոջ սպանության մեջ մեղադրվող Նազարյանը պատմել է ճշմարտությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Սամաթիա թաղամասում 2012 թվականի դեկտեմբերի 28-ին 84-ամյա հայ տարեց Մարիցա Քյուչուքի սպանության մեղադրանքով կալանված Մուրադ Նազարյանը բանտում իրեն տեսակցության եկած ընտանիքի անդամներին եւ իր փաստաբան Էրեն Քեսքինին վերջապես պատմել է սպանության օրը տեղի ունեցած իրական իրադարձությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» թերթը, Նազարյանը պատմել է, որ իրեն հանդիպել է Ա. անունով մի տղամարդ, որն ինչ-որ սրճարան է աշխատեցնում: Սպանության օրն այդ տղամարդն իրեն հրավիրել է այգի: Այգում իրեն է մոտեցել ջրեր առաքող ավտոմեքենա: Ավտոմեքենայի միջից երեք տղամարդ իրեն դիմել են անուն ազգանունով եւ հրավիրել նստել մեքենայի մեջ: Կարծելով, թե նրանք ոստիկաններ են՝ Նազարյանը նստել է մեքենան: Այնտեղ անծանոթ անձինք նրան ինչ-որ հաբ են խմեցրել, այնուհետև տարել են Մարիցա Քյուչուքի շենքի մոտ եւ ասել, որ պետք է մտնի նրա բնակարանը: Իսկ իրենք բնակարան են մտել շենքի հետեւի կողմից: Հենց Նազարյանը մտել է Քյուչուքի բնակարան, անծանոթները հարձակվել են տարեց կնոջ վրա, ինչից վախեցած` նա արտասվելով փախել է:

Մուրադ Նազարյանը դատարանում ավելի վաղ պատմել էր, որ այդ երեք մարդիկ, որոնք զինված են եղել, իրեն տարել են Մարիցա Քյուչյուքի տուն եւ սկսել դանակահարել կնոջը: «Երբ սկսեցին դանակահարել, ես փախա: Դրանից առաջ նրանք կտրեցին իմ մատը եւ արյունը քսեցին սեղանին դրված ինչ-որ փաստաթղթի վրա: Եթե տեսնեմ այդ մարդկանց կամ նրանց լուսանկարները, կճանաչեմ», -ասել էր նա:

Մուրադ Նազարյանին ճանաչողները պնդում են, որ նա հանգիստ անձնավորություն է, եւ չեն հավատում, որ կարող է մարդ սպանել:

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ սպանությունը կատարելու մասին նախկին ցուցմունքը տվել է ոստիկանների` իր վրա ճնշում գործադրելու պատճառով: Նազարյանը նաեւ հավելել էր, որ այդ դեպքից հետո ինքը երեք ամիս բնակվել է գիշերօթիկ հյուրանոցում, ուր հանձնել էր իր անձնագիրը, եւ եթե հանցագործությունն ինքը կատարած լիներ, ապա կփախչեր:

Թուրքական ԶԼՄ-երն ավելի վաղ հայտնել էին, որ սեփական տանը սպանված Մարիցա Քյուչյուքի մարմնի վրա դանակով խաչ էր արվել, իսկ տանից ոչինչ չէր գողացվել: Հանցագործը կամ հանցագործները չորս տարեց հայ կանանց վրա առաջին հարձակումը գործել են 2012 թ-ի դեկտեմբերի 27-ին` Թուրֆանդա Ա-ի նկատմամբ: Նրանք մտել են միայնակ բնակվող կնոջ բնակարան, ծեծի ենթարկել նրան եւ տարել նրա թանկարժեք զարդերը: Դեկտեմբերի 28-ին սպանել են Մարիցա Քյուչյուքին: Մեկ ամիս հետո` 2013 թ-ի հունվարի 22-ին ներխուժել են 83-ամյա Սուլթան Այքարի տուն եւ նրան եւս ծեծի ենթարկել: Նրանք փողոցում հարձակվել եւ փորձել էին առեւանգել եւս մեկ տարեց հայ կնոջ: Երկար հետաքննությունից հետո թուրքական ոստիկանությունը հարձակումների կասկածանքով ձերբակալել է հոգեկան խանգարումներ ունեցող ազգությամբ Մուրադ Նազարյանին, ով հացաքննության ժամանակ ասել է, որ չի ճանաչում այդ կանանցից ոչ մեկին եւ չի հիշում, որ նման սպանություն եւ հարձակումներ է կատարել:

ԶԼՄ-ները նաեւ նշել էին, որ Մուրադ Նազարյանը բանտում անգամ սպառնալիքներ է ստանում առ այն, որ եթե պատվի ճշմարտությունը, ապա իր վերջը լավ չի լինի:

Հայերեն

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից