Թուրքիայում Դերսիմ-Երզնկա ճանապարհը փակ է արդեն վեց օր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) և Էրզինջան (Երզնկա) նահանգներն իրար միացնող ճանապարհն արդեն 6 օր է՝ փակ է: Պատճառն այս շրջանում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) գործողություններն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Եթե նախկինում մի նահանգից մյուսն անցնելու համար պահանջվում էր 2.5 ժամ, ապա այս ճանապարհի փակվելուց հետո վարորդները ստիպված են ընտրել այն շրջանցող մեկ այլ ճամփա, ինչի հետևանքով այժմ Դերսիմից Երզնկա կամ հակառակը հասնում են 6-6.5 կամ 9-9.5 ժամում՝ կախված այն այլընտրանքային ճանապարհից, որն ընտրել են:

Դերսիմի նահանգապետարանից այս առնչությամբ արած հայտարարության մեջ նշվել է, որ 5 օր առաջ քուրդ զինյալները, այս տարածքում կտրելով ճանապարհը և մեքենաներ հրդեհելով, ճանապարհին նաև ականներ են տեղադրել: Ելնելով ստեղծված վտանգավոր իրավիճակից՝ որոշում է կայացվել նահանգները կապող ճանապարհը փակելու վերաբերյալ:

Իսկ Կարսում չեղյալ են համարվել գնացքի ուղերթները: Երբ հունիսի 30-ին քուրդ զինյալները հարձակվել էին Սարիղամիշի գավառով անցնող տարածքով գնացող բեռնատար գնացքի վրա, Կարսից գնացքի բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել:

Հայերեն

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին