Միջազգային

Աթենքի բորսայի ինդեքսը կտրուկ ընկել Է հինգշաբաթյա ընդմիջումից հետո սակարկությունների առաջին օրը

1 րոպեի ընթերցում

Աթենքի բորսայի ինդեքսը կտրուկ ընկել Է հինգշաբաթյա ընդմիջումից հետո սակարկությունների առաջին օրը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենքի ֆոնդային սակարանի ֆոնդային ինդեքսը հինգ շաբաթվա ընթացքում սակարկությունների բացակայությունից հետո սակարկությունների առաջին օրն իջել Է 23 տոկոսով՝ մինչեւ 615,12 կետ: Հունաստանի ազգային բանկի բաժնետոմսերի արժեքը սակարկությունների սկզբում կտրուկ ընկել Է 30 տոկոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աթենքի ֆոնդային սակարանն աշխատանքն սկսկել Է օգոստոսի 3-ին հինգ շաբաթվա դադարից հետո, որի պատճառը կապիտալի շարժման նկատմամբ հունիսի 29-ին սահմանված վերահսկողությունն Էր: Առայժմ սակարանը կաշխատի հատուկ ռեժիմով. օտարերկրացի ներդրողների համար սահմանափակումներ չեն լինի միջոցների ծախսման հարցում, իսկ տեղացի խաղորդները գործարքները կվճարեն կանխիկ դրամով կամ Էլ արտասահմանյան բանկերից իրենց փողերի փոխանցումների հաշվին:

Ենթադրվում Էր, որ սակարանը կկարողանա աշխատել հուլիսի 29-ին կամ 30-ին, սակայն պարզվել Է, որ նախապես անհրաժեշտ Է շտկումներ մտցնել Հունաստանի բանկերի համակարգերի ծրագրերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում