Պատրիկ Ֆիորին և Պատրիկ Բրյուելը ներկայացրել են «Corsica» զուգերգի տեսահոլովակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Անվանի ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին (Շուշայան) ֆրանսիացի երգիչ և դերասան Պատրիկ Բրյուելի հետ երգ է ձայնագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Corsica» զուգերգի տեսահոլովակը հուլիսի 27-ին հայտնվել է Youtube տեսահոսթինգում:

Ֆիորին ֆեյսբուքյան իրպաշտոնական էջում տարածել է ստեղծագործությունը՝ նշելով. «Ահա վերջապես «Corsica» երգի տեսահոլովակը Պատրիկ Բրյուելի հետ: Այն նկարահանվել է մի քանի շաբաթ առաջ»: Ավելի վաղ երգի աուդիոտարբերակը տարածում էր գտել համացացանցում:

chartsinfrance.net կայքն ավելի վաղ «Corsica»-ն բնորոշել էր որպես ստեղծագործություն, որն ամառային հիթի «բույր» ունի: Պատրիկ Ֆիորին այս երգով հարգանքի տուրք է տալիս նաև իր կորսիկական արմատներին:

Երգիչ, երգահան Պատրիկ Ֆիորին ծնվել է 1969թ. Մարսելում, այնուհետև տեղափոխվել ապրելու Կորսիկա: Հայրը հայ է, մայրը` կորսիկուհի: 12 տարեկան հասակում խաղացել է մյուզիքլում: 17 տարեկանում թողարկել է «Ստեֆանի» սինգլը: 1993թ. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրել է Ֆրանսիան, ուր կրկին հայրենի ծննդավայրին նվիրված «Mama Corsica» երգով գրավել է 4-րդ տեղը: 1997թ. երգել է «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որը 1999թ. ընտրվել է որպես «Տարվա լավագույն մյուզիքլ», իսկ «Belle» երգը դարձել է «Տարվա երգ»: Համագործակցել է նշանավոր շատ երաժիշտների հետ: Հյուրախաղերով եղել է Հայաստանում:

Հայերեն