Պատերազմի դեպքում հայկական բանակը պատրաստ է յուրաքանչյուր մարտական գործողություն տեղափոխել այլ տարածքներ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակն ամեն ինչ անում է, որ պատերազմ չլինի, բայց եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստվես պատերազմի: Այսպիսին էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի արձագանքը «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի մասնակիցներից մեկի հարցին: 15 երկրից հայրենիք եկած 100-ից ավելի պատանիներ ու աղջիկներ հուլիսի 24-ին հյուրընկալվել էին պաշտպանության նախարարությունում: Երիտասարդները նախարարին հարցեր ուղղեցին, որոնք հիմնականում կապված էին հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանի խաղաղության ապահովման խնդրի հետ: Ռուսաստանաբնակ պատանիներից մեկը նախարարին նման հարց տվեց` «եթեՀայաստանի ու Ադրբեջանի միջև կռիվ լինի, Ռուսատանը կօգնի մեզ», որին Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Հայկական բանակի ամեն օրը լցված է բազմաթիվ միջոցառումներով, որպեսզի մեր բանակն ավելի ուժեղանա: Ամեն օր հայկական բանակը զբվաղվում է իր կատարելագործմամբ: Բայց մենք ամեն ինչ անում ենք, որ ոչ միայն ռազմական ուժով, այլև դիվանագիտական կարողություններով, ռազմատեխնիկական համագործակցությամբ ստեղծենք պայմաններ, որ միջազգային կառույցներն ու անվտանգության համակարգերը, ինչպես օրինակ ՀԱՊԿ-ն, ՆԱՏՕ-ն, իրենց ուժերն ուղղեն պատերազմ չլինելուն: Բայց եթե հանկարծ պատերազմ լինի, մենք կռվելու որևէ խնդիր չունենք»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի աջակցությանը, ապա նախարարի խոսքով` ՀԱՊԿ-ի համաձայնագրերի և երկկողմ համագործակցության շրջանակներում Ռուսաստանը պարտավորվում է իր ներդրումն ունենալ Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործում: «Սակայն մեր անվտանգության ամենամեծ ապահավողը հայ ժողովորդի ներուժի օգտագործումն է: Մեր բոլոր հնարավորությունները` կրթական, գիտական, տեղեկատվական, լոբբիստական, պետք է օգտագործենք դեպի Հայաստան եկող բոլոր սպառնալիքները փոքրացնելու համար: Եթե կռիվ լինի, հայկական բանակը հենց դրա համար է, որ պաշտպանի մեր հայրենիքը, ավելին` յուրաքանչյուր մարտական գործողություն տեղափոխի այլ տարածքներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ավելացրեց նախարարը:

Վիրահայ մեկ այլ պատանի էլ հետաքրքրվեց՝ արդյոք հայկական բանակը կարո՞ղ է հետ նվաճել մեր պապենական հողերը: «Այսօր մենք պատաստ ենք մեր հայրենիքը պաշտպանել և մեծ Հայաստան դառնալու ճանապարհին ենք, անկասկած: Հայ ժողովուրդը միշտ ատամները կրճտացնելով ըմբոստացել է, որպեսզի մեր ապագան ավելի անվտանգ տեսնի: Արցախահայության պաշտպանությունը և շատ բնակավայրերի ազատագրումն ապացուցել է, որ մենք այդ ճանապարհին ենք: Ձեր ասածը կարճ ժամանակահատվածում չենք կարող իրականացնել: Մենք պետք է աշխատենք ավելի հզորանալ»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Մինսկից մի աղջնակ էլ հարց չուղղեց, այլ պարզապես շնորհակալություն հայտնեց նախարարին ու հայկական բանակին: «Երբ Հայաստանում էի ապրում, այնքան էլ չէի գնահատում հայկական բանակը, գնացի այնտեղ ապրելու, հասկացա, թե որքան ուժեղ ենք մենք: Ես շատ հպարտ եմ, որ իմ եղբայրները ծառայել են հայկական բանակում: Ուրախ եմ, որ իմ ընկերներն էլ պատրաստվում են գալ ու ծառայել հայոց բանակում»,- ասաց աղջնակը:

Նրան ի պատասխան` պաշտպանության նախարարը շեշտեց, որ նման գնահատականները ոգևորում են իրենց ու մեծացնում ձգտումն ավելի մեծ հաջողությունների հասնելու: «Շնորհակալ եմ ձեր ծնողներին, ձեր եղբայրներին, որ գալիս ու ծառայում են: Արցախյան պատերազմի փորձը ցույց է տվել, որ հայերը քիչ ուժերով հակառակորդի մեծ ստորաբաժանումներին կարողացել ենծնկի բերել»,- ընդգծեց նախարարը:

Նա նշեց, որ նմանատիպ հանդիպումների ժամանակ միշտ աղջիկները հարց են բարձրացնում, թե արդյոք աղջիկները ծառայելու են հայկական զինված ուժերում, թե ոչ:

«Ես նրանց պատասխանում եմ` հայ տղամարդիկ չեն թողնում, որ հայ աղջիկները ծառայեն: Սակայն բանակում կան բազմաթիվ աղջիկներ, ովքեր ծառայում են ոչ միայն բուժական անձնակազմում, կապի ապահովման բաժիններում, այլև հատուկ ստարաբաժանումներում: Մենք ունենք լավ պատրաստված դիպուկահարներ, հայ աղջիկները ընդունվում են ռազմական ուսումնական հաստատություններ: 3 հոգի արդեն ավարտել են բուհը, 11 հոգի սովորում են: Նրանց մեծ մասը Տավուշից են»,- հայտնեց նախարարը: Նրա խոսքով` այս պահին ավելի նպատակահարմար է, որ հայ աղջիկները «օրորոցային վրեժ» լուծեն. որքան շատ երեխաներ ծնվեն, մենք այնքան ավելի հզոր կլինենք:

Հայերեն English

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ութ ամիսներին աճել է 3․2 տոկոսով

Վրաստան-Ռուսաստան սահմանի «Կազբեգի» մաքսային անցակետը վերսկսել է աշխատանքը

«Աբրահամի համաձայնագրերի» մասնակից երկրները շուրջ երեք տարի ընդմիջումից հետո առաջին պաշտոնական հանդիպումն են անցկացրել

Կատարը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Նեթանյահուի կողմից երկրի դեմ ուղղված մեղադրանքները

Թրամփը հաստատել է Կիևին Patriot հրթիռների արտադրության արտոնագրերի տրամադրումը. Զելենսկի

Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7․3 տոկոսով

ԵՄ երկրներում ձգտում են նոր փոփոխություններ մտցնել միգրացիոն պայմանագրում

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Դուռը բացվելու դեպքում՝ մտնել, դուռ չլինելու դեպքում՝ սեփական ճանապարհը գտնել․ Բելգիայում ապրող հայ փաստաբանը գտել է իր կյանքի ամենակարևոր բանաձևը

Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի