«Ռեինկարնացիա» խմբի «Հաուզ օֆ Ռեինքարնեշն» հավելվածը կմիավորի խմբի երկրպագուներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռեինկարնացիա» խումբը գործարկեց «Հաուզ օֆ Ռեինքարնեշն» հավելվածը, որի շնորհիվ խմբի երկրպագուները կկարողանան հետևել խմբի գործունեությանը և անվճար լսել նույնիսկ դեռ չթողարկված երգերը: Այս մասին հուլիսի 24-ին հայտարարեց «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը:

«Քանի որ մեզ մոտ միշտ առաջանում է հարց, թե ինչպես ավելի հեշտ, հարմար և անվճար հասցնել տեղեկատվությունը խմբի մասին, այդ իսկ առիթով «Կուբ» ընկերության հետ գործարկում ենք այս հավելվածը: Այն կգործի «Անդրոիդ» և iOS համակարգերի համար»,- հայտնեց նա:

Խմբի մեներգիչը հավելեց, որ նմանատիպ հավելվածները լայն տարածում ունեն Արևմուտքում, սակայն «Ռեինկարնացիա»-ի հավելվածըՀայաստանում առաջինն է իր տեսակով, և խմբի գործունեության մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ողջ աշխարհով մեկ:

«Այս հավելվածն իր մեջ կներառի համացանցային ռադիոկայան, որով կհեռարձակվեն խմբի ինչպես նոր, այնպես էլ այն երգերը, որոնք Ռոլանդը կցանկանա եթերում հնչեցնել», - ասաց խմբի պրոդյուսեր Արամ Սուջյանը:

Նա հավելեց, որ հավելվածը հնարավորություն կտա նրանց, ովքեր հնարավորություն չունեն ներկա գտնվելու խմբի համերգներին, տեղականալ առաջիկա համերգների մասին, ինչպես նաև այն կապահովվի համերգների կենդանի հեռարձակում:

Հայերեն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել