Եվրոպական խաղերը ցույց տվեցին` ով է իրականում լարում իրավիճակը սահմանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը միջազգային հանրությանն ու Մինսկի խմբի համանախագահներին խորհուրդ է տալիս աշխատանք տանել Ադրբեջանի իշխանությունների հետ, որոնք սանձազերծում են սպառազինությունների մրցավազք և ապակայունացնում իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում: ՀՀԿ գերագույն մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ նիստի ընթացքում անդրադարձել են սահմանային լարվածությանն ու քննադատել իրավիճակը ապակայունացնելու Ադրբեջանի ցանկացած քայլը: «Մեր քաղաքական ուժը ապակայունացման ցանկացած փորձ դատապարտելի է համարում, քանի որ Ադրբեջանը, սանձազերծելով սպառազինությունների մրցավազք, ապակայունացնում է իրավիճակը: Մի առիթով ասել եմ, հիմա կրկնվեմ` հավասարության նշան դնելով մի կողմից Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի և մյուս կողմից` Ադրբեջանի միջև ոչ միայն անթույլատրելի է, այլև դատապարտելի: Քանի որ պատմությունը ցույց է տվել, որ քանի դեռ աշխարհի մեծ խաղացողները լռում են, մարդկությունը ծնում է նոր պրոբլեմներ: Այդպես է եղել 20-րդ դարի 30-40-ականներին, երբ «հանդուրժողականությունը» ծնեց Ադոլֆ Հիտլերին ու Բենիտո Մուսոլինիին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը, Շարմազանովը վերահաստատեց, որ ՀՀ իշխանությունները մեկ անգամ չէ, որ խոսել են խնդրի բացառապես բանակցային, խաղաղ կարգավորման մասին: «Այո, բանակցելն ավելի լավ է, քան չբանակցելը: Բանակցությունների այլընտրանքը կարող է լինել պատերազմական գործողությունների վերսկսումը կամ լարվածությունը շփման գծում: Բայց այստեղ համանախագահ երկրներն ու միջազգային հանրությունը պետք է աշխատեն ոչ թե Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, այլև Ադրբեջանի հետ: Քանի որ Եվրոպական խաղերը ցույց տվեցին, թե իրականում ով է լարում իրավիճակը: Այդ ժամանակահատվածում իրավիճակը սահմանին չլարվեց, խաղերն ավարտվեցին, Ադրվեջանն էլի լարում է իրավիճակը: Ուստի պետք է պրեսինգի ենթարկել, համոզել ոչ թե Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, այլ Ադրբեջանի»,-ընդգծեց ՀՀԿ խոսնակը: Նա հավելեց, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ մաքսիմալությունը հարցի լուծմանը չի տանում:

Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե «Նախիջևանի շրջանից կարող են Երևանի ցանկացած ռազմական օբյեկտ ոչնչացնել», Շարմազանովը նշեց. «Որպես քաղաքական գործիչ համոզված եմ, որ այս տարիների հակամարտության պատմությունն ապացուցել է, որ նրանց նախարարների նման հայտարարությունները կգան ու կանցնեն, իսկ Հայաստանի բանակը կհզորանա: «Հաչան շունը կծան չի լինում»»:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում