Տարածաշրջանային

Իրանի եւ «վեցյակի» միջեւ համաձայնագիրը չի կանխի պատերազմը. Բենիամին Նեթանյահու

2 րոպեի ընթերցում

Իրանի եւ «վեցյակի» միջեւ համաձայնագիրը չի կանխի պատերազմը. Բենիամին Նեթանյահու

ԹԵԼ ԱՎԻՎ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ ձեռք բերված համաձայնագիրը ոչ միայն չի կանխի, այլեւ ավելի կմոտեցնի պատերազմը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Քնեսեթում ունեցած ելույթի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Նեթանյահուն հայտարարել է, որ համաձայնագիրը կմոտեցնի պատերազմը, քանի որ Իրանը կստանա միլիարդավոր դոլարներ, որոնք կօգտագործի տարածաշրջանում եւ աշխարհում ահաբեկչական գործողությունների իրականացման համար:

«Բացի այդ, կսկսվի մրցավազք Մերձավոր Արեւելքում՝ միջուկային սպառազինության համար»,-նշել էվարչապետը: Նա նաեւ խիստ քննադատության է ենթարկել այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձևով հավանության է արժանացրել Իրանի եւ «վեցյակի» միջեւ համաձայնագիրը:

«Այն օրը, երբ Իրանի կառավարությունը վերահաստատում է իր մտադրությունը ոչնչացնել Իսրայելին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լեգիտիմացնում է մի պետության, որը պարբերաբար խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնագրերն ու մտադիր է ոչնչացնել Իսրայելն ու ՄԱԿ-ի անդամ մնացած պետությունները: Մերձավոր Արեւելքում շատերը, այդ թվում՝ Իսրայելը, համարում են, որ Իրանի եւ «վեցյակի» միջեւ կնքված համաձայնագիրը վտանգավոր է նրանց համար, տարածաշրջանի եւ աշխարհի համար»,- ընդգծել է Նեթանյահուն:

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Քաղաքականություն

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Իրավունք

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Իրավունք

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում