Միջազգային

Իսլամական պետության զինյալները կասկածվում են թունավոր գազ օգտագործելու մեջ

1 րոպեի ընթերցում

Իսլամական պետության զինյալները կասկածվում են թունավոր գազ օգտագործելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Սիրիայի քրդերի Ազգային ինքնապաշտպանության ջոկատների դեմ կիրառել են թունավոր գազ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ ծայրահեղականները հունիսի 28-ին և 29-ին գազային թունավոր նյութ են օգտագործել Հասաքա շրջանից հյուսիս-արևելք ուղղությամբ: Դեռևս հնարավոր չի եղել պարզել, թե ինչ գազատեսակ է օգտագործվել: Հարձակման հետևանքով տուժած մարդիկ ժամանակին տարվել են հիվանադանոց, ապա դուրս գրվել:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իսլամիստներն ինչպես Սիրիայում և Իրաքում, այնպես էլ քրդերի դեմ տարվող մարտերի ընթացքում կիրառել են քիմիական զենք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում