Մշակույթ

Հարություն Խաչատրյանը ֆիլմեր նկարահանելու ցանկությունը չի կորցրել

6 րոպեի ընթերցում

Հարություն Խաչատրյանը ֆիլմեր նկարահանելու ցանկությունը չի կորցրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը փաստում է՝ չի կորցրել ֆիլմեր նկարահանելու ցանկությունը: Անվանի ռեժիսորն այժմ մի քանի նախագծի վրա է աշխատում, աշնանն էլ նոր ֆիլմ կներկայացնի հանրությանը: Այս մասին նա տեղեկացրեց հուլիսի 17-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպման ուշագրավ դրվագները:

Հարություն Խաչատրյանը՝ կորցրածի և ձեռք բերածի մասին

Մտածում էի, ինչ եմ ձեռք բերել, ինչ եմ կորցրել: Փառք Աստծո, որ ընտանիքիս և ընկերներիս չեմ կորցրել: Արվեստը մի բան է, որ պետք է դավաճանես, որ առաջ գնաս: Իմ ընկերները միայնակ մնացին, թողեցին իրենց ընտանիքները: Ես երջանիկ եմ: Ավելի լավ է, ֆիլմ չնկարահանես, քան կորցնես ընկերներիդ:

...Մրցանակներ շատ ունեմ, երեկ էլ ստացա Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը: Ես շատ հուզված եմ դրա համար: Ամենակարևորը, որ չեմ կորցրել, ֆիլմեր նկարահանելու իմ ախորժակն ու ցանկությունը: Կարծում եմ, որ չեմ կորցրել իմ ցանկությունը օգնել երիտասարդներին:

Հայաստանում ֆիլմերը ցուցադրելու մասին

Ես հիմա վերջացնում եմ նոր ֆիլմը, որը կցուցադրեմ աշնանը: Ես միշտ վախեցել եմ իմ ֆիլմերը ցուցադրել, որովհետև շատ դժվար է եղել իմ ֆիլմերի ընկալումը Հայաստանում: Տասնյակ հոդվածներ են գրվել այդ ֆիլմերի մասին, հետահայաց ցուցադրություններ են եղել տարբեր փառատոններում: Հայաստանում ցանկացա հետահայաց ցուցադրություն անել, հարցրին ինչու է այս մարդն ուզում նման բան անել: Չեմ բողոքում, բայց անպայման չէ, որ լավ ֆիլմեր նկարահանես, պետք է համբերություն ունենաս, որ քեզ ընդունեն: Ունեմ 4-5 նոր ֆիլմերի սցենարներ, մեկն էլ Վահան Տերյանի մասին է: Հույս ունեմ, որ 10-15 տարի կաշխատեմ և «Ոսկե ծիրանը» չեմ թողնի:

Նոր կինոնկարի մասին

Իմ առաջին ֆիլմից մինչև այսօր աշխատում եմ Միքայել Ստամբոլցյանի հետ: Միակ մարդն է, որ միշտ չի հավանում իմ ֆիլմերը: Դրա համար խնդրում եմ, որ իմ կողքին լինի: Իմ նոր ֆիլմը հայ գաղթականների մասին է, որոնք մեկնում են Հայաստանից: Այս պատմությունն ԱՄՆ-ի մասին է, որտեղ մեկնել էր բարեկամներիցս մեկը: 4-5 անգամ մեկնեցի Լոս Անջելես և նկարահանեցի հայկական համայնքը: Նկարել եմ բանտում, նարկոդիսպանսերներում, դպրոցներում, ծերանոցներում՝ լավը և վատը, այն, ինչ կա: Շատ դժվար է արմատներից պոկվել և հեռանալ, բայց շատ ավելի դժվար է վերադառնալը:

«Ոսկե ծիրան»-ը՝ բազմասերիանոց ֆիլմ

Մենք հիմա էլ շրջափակման մեջ ենք, բայց անում ենք շատ հարուստ փառատոն՝ հարուստ մեր հյուրերով: Ֆիլմ չնկարահանելու տասը տարիներն ինձ համար կորցրած տարիներ են, որովհետև ես 10 ֆիլմ չնկարահանեցի: Մեծ դժբախտություն էր ինձ համար:

…Շատերն ասում են, թե իրենց պետք չէ մրցանակ, բայց դա ոգևորում է մարդուն, ստիպում աշխատել: Շատ երջանիկ եմ, որ կարողացանք «Ոսկե ծիրան» փառատոնը կազմակերպել, դա մեզ համար բազմասերիանոց ֆիլմ է:

Հայաստանում ֆիլմ նկարահանելու մասին

Հայաստանում ճշմարիտ ֆիլմ նկարահանելը շատ դժվար է: Ամբողջ աշխարհում է դժվար: Մենք խոսում ենք մարդկանց մասին, ովքեր չեն հասկանում լուրջ մշակույթը: Հայաստանում երկար ժամանակ զարմանում են, թե ինչու են սիրում էժանագին կոմեդիաներ, ռաբիզ երաժշտություն: Մարդիկ սկսել են սիրել և հասկանալ պրիմիտիվ արվեստը, պարզ նախադասությունները: Մենք պետք է մարդկանց սովորեցնենք ֆիլմերով: Դիմել ենք քաղաքապետարան, որ մեզ հատկացնեն կենտրոն, որտեղ սկսենք մշակութային կրթություն տալ 7-8 տարեկան երեխաներին: Մենք շատ ենք վախենում, որ նրանք կհամաձայնեն, բայց մենք մեր ամբողջ կյանքը կնվիրենք դրան: Կինոն շատ ուժեղ զենք է փոքր ազգերի համար, եկեք չկորցնենք դա:

«Ոսկե ծիրան» փառատոնի հյուրերի մասին

Ես շատ չեմ սիրում հյուրերի հրավիրել, որոնք ռեժիսոր չեն: Շատ եմ սիրում դերասանուհիներին և դերասաններին, բայց ինձ համար կարևոր է այն, որ ռեժիսորները ինչ-որ կարևոր բան սովորեցնեն երիտասարդներին: Մեր փառատոնին մարդիկ են եկել, որ կինոյի աշխարհում աստղեր են, շատ չենք տխրում, երբ մերժում են մեր հրավերը: Շատ փառատոններ հրավիրում են հայտնի մարդկանց` տալով նրանց 50 հազար եվրո: Մենք հրավիրում ենք մարդկանց առանց փողի, որպեսզի նրանք ստանան իրենց վաստակի համար մրցանակ: Մենք իրավունք չունենք տալ 50 հազար եվրո որևէ մեկին:

Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Ախալքալաքում: 1981-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը (Յուրի Երզնկյանի արվեստանոց): Որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր աշխատել է Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայում, այնուհետև` «ՀայՖիլմ» կինոստուդիայում` որպես բեմադրող ռեժիսոր: 2004-ից Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրենն է: Բազմաթիվ փառատոնային մրցանակների դափնեկիր է: Նրա «Վավերագրողը» ֆիլմն արժանացել է Հայաստանի պետական մրցանակի, «Սահմանը»` ՀՀ նախագահի մրցանակին, իսկ 2012-ին «Հայակ» մրցանակի` որպես լավագույն ռեժիսորական աշխատանք: 2006-ին Հարություն Խաչատրյանն ընտրվել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ, 2007-ին արժանացել է Արքայազն Քլաուսի մրցանակին (Նիդերլանդներ), 2008-ին դարձել է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցման նախարարության գրականության և արվեստի շքանշանի ասպետ:

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Մշակույթ

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում