Եմենում ռմբակոծության հետևանքով 21 խաղաղ բնակիչներ են զոհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայիգլխավորած արաբական դաշինքն հուլիսի 13-ի առավոտյան ռմբակոծել է Եմենի մայրաքաղաք Սանան, ինչի հետևանքով 21 խաղաղ բնակիչներ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սա այն դեպքում, երբ երկու օր առաջ ուժի մեջ էր մտել զինադադարը:

Սանայի բնակիչներից մեկը նշել է, որ երեք հրթիռներ ընկելու հետևանքով 15 տներ են ավերվել, զոհվել է 21 մարդ և վիրավորվել ևս 45-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ անցած երկու օրերի ընթացքում Ադեն քաղաքում բախումների հետևանքով զոհվել է 66 մարդ: Տեղեկություններ կան, որ 30 հոուսիներ են զոհվել:

Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Իմսայիլ ուլդ աշ Շեյխ Ահմադը կոչ է արել հակամարտող կողմերին հարգել զինադադարը

Եմենում հուլիսի 11-ից ուժի մեջ էր մտել հինգ օր տևողությամբ զինադադարը, որպեսզի հնարավոր լինի մարդասիրական օգնություն տրամադրել բնակիչներին:

Եմենումիրավիճակնառավելսրվելէր 2015թ.հունվարից,երբշիաապստամբներըգրավելէին մայրաքաղաքՍանան:Ապստամբներիճնշմանտակ ՆախագահԱբդՌաբբոՄանսուրալՀադին և վարչապետԽալեդԲախախըհրաժարական էինտվել:Որոշժամանականցնախագահ Մանսուր ՀադինստիպվածփախուստիէրդիմելԱդեն,իսկկարճժամանակհետո՝մարտի 25-ինշիաների՝ Ադենմտնելով,հեռացելէրերկրից:

ՆախագահըդիմելէՍաուդյանԱրաբիային`խնդրելովմիջամտելստեղծվածիրավիճակին: Մարտի 26-ինՍաուդյանԱրաբիանԲահրեյնի, Քաթարի,Քուվեյթի,ԱՄԷ-իօդայինուժերի օգնությամբ Եմենումիրականացվելէ «Վճռականությանփոթորիկ»գործողությունը, որիավարտիցհետոսկսվել էռազմականգործողություններիմյուս՝ «Հույսիվերականգնում» փուլը:

Հայերեն English

ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ