Արամ Ա Կաթողիկոսը ընդունել է Բելգիայի հոգևորն այրերի պատվիրակությանը
1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ընդունել Բելգիայի տարբեր համայնքները ներկայացնող եկեղեցական պատվիրակությանը՝ Շառլ Քլեման Պոնիֆաս եպիսկոպոսի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կաթողիկոսարանիտեղեկատվական բաժնից, պատվիրակության այցի գլխավոր նպատակն էր մոտիկից ծանոթանալ Լիբանանի քրիստոնյա համայնքներին։
Վեհափառ Հայրապետը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Հայ եկեղեցու ընդհանուր գործունեության ու առաքելության մասին՝ դրանք ներկայացնելով հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում։ Պոնիֆաս եպիսկոպոսը Նորին սրբությանն է փոխանցել իր հոդվածները և դասախոսությունները նույն թեմայով:
Պատվիրակությունը զորակցություն է հայտնել Միջին Արևելքի քրիստոնյա համայնքներին: Հայրապետն իր հերթին շեշտել է Եվրոպայի ու Միջին Արևելքի քրիստոնյա եկեղեցիների համագործակցության խորացման հրամայականը: