Կրթական հարցերով հանձնաժողովը Քնեսեթին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի օրենսդիր մարմնի կրթական հարցերով հանձնաժողովը կոչ է արել Քնեսեթին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայ դատի կենտրոնական խորհրդի պաշտոնական կայքէջից: Հանձնաժողովը նույն կոչով դիմել է նաև Իսրայելի կառավարությանը՝ Կրթության նախարարությաններկայացուցչին հանձնարարելով այսուհետ ավելի խորացնել Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը և դրա մասին ուսուցումը:Հանձնաժողովում մեկուկես ժամ տևած քննարկմանը ելույթ է ունեցել նաև Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ներկայացուցիչ Ժորժետ Ավագյանը:

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը հրեա պատգամավորների ուշադրության կենտրոնում հայտնվել էր դեռ մայիսի 12-ին, երբ «Մերես» կուսակցության ղեկավար Զահավա Գալ-Օնն այն օրակարգում քննարկելու առաջարկությամբ հանդես եկավ: Հարցը այն ժամանակ փոխանցվեց կրթության, գիտության և սպորտի հանձնաժողովին: Իսկ հունվարի 28-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալով Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ, անուղղակիորեն ճանաչել էր 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Նա խոսել էր Հայոց ցեղասպանության մասին՝ ակնարկելով, որ ողբերգություն վերապրած ազգերը պետք է կարողանան կիսել նաև մյուսների ցավն ու տառապանքը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան