Հասարակական

«Վարդենիսի ՋՕԸ» սպասարկման տարածքում մեկնարկել է ոռոգման շրջանն արդեն

2 րոպեի ընթերցում

«Վարդենիսի ՋՕԸ» սպասարկման տարածքում  մեկնարկել է ոռոգման շրջանն արդեն

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի «Վարդենիսի ՋՕԸ»-ում ոռոգման նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին մայիսից, իսկ ռոգման աշխատանքների մեկնարկը տրվել է հունիսի երկրոդ կեսին եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի վերջը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Վարդենիսի ՋՕԸ» տնօրեն Արմեն Նալբանդյանը, այս տարածաշրջանում հիմնականում ոռոգվում են հացահատիկի, կարտոֆիլի եւ կաղամբի ցանքատարածությունները: Ընկերությունը սպասարկում է Վարդենիս, Կարճաղբյուր, Մաքենիս, Ծովակ, Լուսակունք, Խաչաղբյուր, Ակունք, Այրք, Գեղամաբակ, Սոթք, Ազատ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Նորակերտ, Շատվան, Ակունք համայնքների տնտեսությունները: Այստեղ վարձավճարների գանձումը կատարվել է 95 տոկոսով, միայն թե ամբողջ գումարը հնարավոր է լինում հավաքագրել տարեվերջին, երբ ջուր սպառողները կարողանում են իրացնել ստացված բերքը եւ կանխիկ գումար ունենալ: Վարձավճարների պետական սահմանված գինը 1 խորանարդ մետրի դիմաց 11 դրամ է:

««Վարդենիսի ՋՕԸ»-ն ոռոգման ջրով ապահովում է շուրջ 1627 հեկտար հողատարածք: Նախորդ տարվա համեմատ ոռոգվող տարածքների չափը մնացել է նույնը: Համայնքների սպասարկումն իրականացվում է 48 խորքային հորերի միջոցով, իսկ եւս հինգը վերանորոգման կարիք ունեն»,- հայտնեց Արմեն Նալբանդյանը: Ջրօգտագործողների ընկերության սպասարկման տիրությում է նաեւ 15 ինքնահոս ջրանցք եւ 6 պոմպային կայան: Նախորդ տարիներին ջրանցքներ են նորոգվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով եւ ընկերության միջոցներով, իսկ այս տարի Գեղարքունիքի մարզում ոռոգման շրջանին նախապատրաստվելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կատարվել են հատկացումներ՝ 2015 թվականի գյուղատնտեսական տարվա ոռոգման շրջանի առաջնահերթ խնդիրների կարգավորման նպատակով: Ընկերությանը հատկացվել է 8.5 միլիոն դրամ, եւ տրամադրված գումարը հիմնականում ուղղվել է խորքային հորերի ու որոշ ջրանցքների նորոգմանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում