Քեմալականները կոալիցիա կազմելու նախապայմաններ են առաջադրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) սկսել է քննարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կոալիցիա կազմելու հավանականությունը՝ առաջ քաշելով դրա համար անհրաժեշտ իր նախապայմանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haber Turk-ը:

Կոալիցիայի տարբերակները քննարկելու նպատակով հունիսի 15-ին հրավիրվելու է կուսակցության խորհուրդ: Նախքան խորհրդի հրավիրումն արդեն իսկ քննարկվում են այն պահանջները, որը կուսակցությունը ներկայացնելու է իշխող ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելու դիմաց: Դրանցից կարևորագույնն այն է, որ Քըլըչդարօղլուն պահանջում է վարչապետի աթոռը երկու տարով տրամադրել իրեն, ինչպես նաև ՀԺԿ-ին տալ մեջլիսի նախագահությունը:

Քեմալականները պահանջելու են, որ կոալիցիայի մեջ «մեծ կամ փոքր գործընկերներ» չլինեն, նախարարների պորտֆելները բաժանվեն հավասար: Որպես ԱԶԿ-ի հետ համագործակցելու կարևորագույն նախապայման է ներկայացվելու նաև ԺՀԿ-ին արդարադատության, ներքին գործերի և ազգային կթության նախարարի պաշտոնները տալը: Քեմալականները ցանկանում են նաև հետաքննություն սկսել «Մեծ կաշառք»-ի գործում ներգրավված 4 թուրք նախարարների դեմ:

Հաղորդվում է, որ մյուս կուսակցությունների հետ համագործակցելու պարագայում ևս ՀԺԿ-ն պահանջելու է, որպեսզի վարչապետի պաշտոնը տրվի Քեմալ Քըլըչդարօղլուին:

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէր կարողացել հավաքել այնքան ձայն, որպեսզի կազմեր միակուսակցական կառավարություն: Ներկայում ԱԶԿ-ին անհրաժեշտ է համագործակցել ընտրված մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ կոալիցիա կազմելու համար, սակայն վերջինները նախապես հայտարարել են, որ իշխող քաղաքական ուժի հետ միավորվելու մտադրություն չունեն: Եթե ընտրությունների ավարտից 45 օր անց կառավարություն չկազմվի, ապա երկրում կանցկացվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:

Հայերեն

ԵՄ-ն Մոլդովային կտրամադրի 30 միլիոն եվրոյի աջակցություն՝ էներգետիկ խոցելիությունը նվազեցնելու համար. Moldpres

«Հայաստան» դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Բրիտանական բանակի պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ. Թրամփ

Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին

Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից է. Տիգրան Ավինյան

Ֆրանսիան ոտքի կկանգնի. Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը՝ երկրի քաղաքական ճգնաժամի և ապագայի մասին

Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների դահլիճն անվանակոչվել է հայ նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով

Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում

Կատարի վարչապետը Թրամփի և Վենսի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները